November 27, 2024

Հակառակ ադրբեջանական աղբյուրների հաղորդումների

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 12 օգոստոսի, 1993թ., թիվ 159(763), հինգշաբթի

Ադրբեջանական աղբյուրները շարունակում են աղաղակել ղարաբաղյան կողմից իբր Ֆիզուլին գրոհելու վերաբերյալ: Եվ դա այն դեպքում, երբ անցած օրերի ընթացքում հատկապես Ֆիզուլիում տեղակայված հսկայաքանակ հրթիռային և հրետանային կայանքներից անընդհատ գնդակոծությունների են ենթարկվում Հադրութի և Մարտունու շրջանները: Այս շրջանների բնակավայրերը ռմբակոծվում են նաև ադրբեջանական օդուժի պարբերական թռիչքների ընթացքում: Այս գործողությունների հետևանքով Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում կան զգալի զոհեր:

Օգոստոսի լույս 11-ի գիշերը կրկին հրթիռահրետակոծության է ենթարկվել Հադրութ շրջկենտրոնը և Դրախտիկ գյուղը: Հետևանքների մասին տվյալները ճշտվում են: Միաժամանակ, ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, ադրբեջանական բանակի ռազմական տեխնիկայի խոշոր կուտակումներ են նկատվում Մարտունի շրջկենտրոնից հյուսիս-արևելքում:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives