Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350)
Հունվարի 14-ին, ժամը 23:25-ին, ադրբեջանական Կուբաթլիի շրջանից սկսվել է Գորիս քաղաքի ուժգին հրթիռակոծությունը: «Գրադ» կայանքներից քաղաքի վրա արձակվել է ավելի քան 120 հրթիռ: Կան վիրավորներ: Քաղաքին պատճառվել է նյութական մեծ վնասներ:
Կոռնիձորի ինքնապաշտպանության ուժերի շտաբից հայտնել են, որ նույն ժամին ուժգին հրթիռակոծվել են նաև Կոռնիձորի գյուղը և տեղի ինքնապաշտպանական դիրքերը: Գյուղի հրթիռակոծումը շարունակվել է հունվարի 15-ի առավոտյան: Գյուղում կան ավերվածություններ: Տուժածներ չկան: Ժամը 13-ի դրությամբ Կոռնիձորում հարաբերկան հանգիստ էր: Նույնպիսին է իրավիճակը Շուռնուխում: Կապի բացակայության պատճառով Գորիսի շրջանի սահմանամերձ մյուս բնակավայրերի վերաբերյալ տեղեկությունները առայժմ ճշգրտված չեն:
ՀՀ հարավարևելյան զորամիավորումների շտաբից տեղեկացրել են, որ գիշերվա ընթացքում և հունվարի 15-ի ժամը 13-ի դրությամբ Լաչինի միջանցքում հարաբերական հանգիստ է: Մայրուղին գործում է անխափան: