March 29, 2024

Կքննարկվի ԼՂՀ վարչապետի հրաժարականը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Օգոստոսի 10-ին ԼՂՀ վարչապետ Օլեգ Եսայանը ԼՂՀ ԳԽ նախագահությանն է ներկայացրել դիմում՝ իր հրաժարականի մասին։ ԼՂ Հանրապետությունում ստեղծված ծայրաստիճան ծանր ռազմաքաղաքական եւ ընկերային–տնտեսական կացության պատճառների թվում նա նշում է ոչ միայն թշնամու նշանակալի գերազանցությունը, այլեւ հանրապետության իշխանության օղակներում տիրող խառնաշփոթը։

Ըստ ԼՂՀ վարչապետի, հանրապետությունում տակավին ավարտված չէ իշխանության երեք հիմնական մարմինների՝ ԳԽ նախագահության, Նախարարների խորհրդի եւ պաշտպանության ուժերի խորհրդի ձեւավորումը։

ԼՂՀ պետական իշխանության եւ կառավարման բոլոր կառույցների միասնության բացակայության արդյունքը նա համարում է իշխանության ճգնաժամը հանրապետությունում։

Առկա իրավիճակում անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը եւ ստեղծել դրան համապատասխան կառավարման, հատկապես հանրապետության պաշտպանության մեխանիզմներ։ Ուշացած համարելով ռազմական դրության հայտարարումը ԼՂՀ –ում, ընդգծելով, որ հունիս ամսին ստեղծված պաշտպանության խորհուրդը անցած ժամանակաշրջանում չի զումարել ոչ մի նիստ: Օ. Եսայանը առաջարկում է պատերազմական պայմաններում ստեղծել հանրապետության կառավարման նոր մարմին։ Նա գտնում է, որ այդ մարմինը պետք է կազմավորվի ԼՂՀ-ում գործող շրջանակներում։

ԼՂՀ վարչապետի դիմումի մեջ ասվում է.

«Հաշվի առնելով ԼՂ Հանրապետության գոյությանը սպառնացող առկա իրավիճակը եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նիստերի գումարման ու անցկացման անհնարինությունը, Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ գերադասելի է նախարարների խորհրդի հետ հայմատեղ, ԼՂՀ-ում հայտարարել ռազմական դրություն մինչեւ 1992 թ. դեկտեմբերի 31-ը եւ ստեղծել սահմանափակ կազմով պաշտպանության խորհուրդ՝ նրան օժտելով ռազմական դրությունն իրականացնելու անհրաժեշտ իշխանությամբ։

Հաշվի առնելով, որ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահը՝ ի պաշտոնե ընդգրկված է պաշտպանության կոմիտեի կազմում եւ ելնելով իրավիճակի ծայրահեղ լարվածությունից, ինչը պահանջում է միայն իշխանության նոր, միասնական մարմնի ստեղծում, այլեւ նոր մարդկանց ներգրավում, որոնք կարող են առավել օպերատիվ եւ մասնագիտորեն լուծել իրենց իրավասությանը ենթակա հարցերը, հանդես բերելով պատասխանատվություն ժողովրդի ճակատագրի հանդեպ, համապատասխան «ԼՂՀ նախարարների խորհրդի մասին» ԼՂՀ օրենքի 8-քդ հոդվածի՝ ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ առաջիկա օրերին ԼՂՀ ԳԽ նախագահությունը կքննարկի վարչապետի հրաժարականը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives