«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Կրասնոսելսկի շրջանում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Նախորդ օրվա անհաջող ռազմական գործողություններից հետո հակառակորդը, մեծ կորուստներ կրելով, նահանջել է։ Հանրապետության սահմանային մյուս շրջաններում նույնպես հանգիստ է։