Կովկասում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցչի ցավակցական նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշիի հայոց կոտորածի կապակցությամբ*
22 ապրիլի 1920 թ. Թիֆլիս
Ձերդ Ս. Օծություն
Խորապես ցավում եմ, որ Ղարաբաղում տեղի ունեցած կոտորածների առթիվ հնարավորություն չունեցա անձամբ թե՛ Ձերդ Ս. Օձության և թե՛ պ. Խատիսյանին ցավակցությունս հայտնել: Առավելապես ցավում եմ, որ անակնկալ դիպվածոց հանգամանքով պետք է մեկնեմ Փարիզ կառավարության պահանջումով և կարող չեմ այցելել Ձեզ: Իմ պարտքս կլինի խորհրդում նպաստել Հայկական դատին, հույս ունեմ որ շուտով կվերադառնամ և կատարելով պարտքս կայցելեմ սրբությանդ: Խնդրում եմ օրհնել ինձ և Ֆրանսիայի ժողովրդին:
Ձեր խոնարհ ծառա կապիտան Պուադեբար, Հայաստանում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցիչ:
ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թ. 11: Թարգմանություն ֆրանսերենից: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003