July 27, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Կովկասում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցչի ցավակցական նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին

Կովկասում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցչի ցավակցական նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Կովկասում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցչի ցավակցական նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշիի հայոց կոտորածի կապակցությամբ*

22 ապրիլի 1920 թ. Թիֆլիս

Ձերդ Ս. Օծություն

Խորապես ցավում եմ, որ Ղարաբաղում տեղի ունեցած կոտորածների առթիվ հնարավորություն չունեցա անձամբ թե՛ Ձերդ Ս. Օձության և թե՛ պ. Խատիսյանին ցավակցությունս հայտնել: Առավելապես ցավում եմ, որ անակնկալ դիպվածոց հանգամանքով պետք է մեկնեմ Փարիզ կառավարության պահանջումով և կարող չեմ այցելել Ձեզ: Իմ պարտքս կլինի խորհրդում նպաստել Հայկական դատին, հույս ունեմ որ շուտով կվերադառնամ և կատարելով պարտքս կայցելեմ սրբությանդ: Խնդրում եմ օրհնել ինձ և Ֆրանսիայի ժողովրդին:

Ձեր խոնարհ ծառա կապիտան Պուադեբար, Հայաստանում ֆրանսիական զինվորական միսիայի ներկայացուցիչ:

ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թ. 11: Թարգմանություն ֆրանսերենից: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives