«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Օգոստոսի 23-ի առավոտվանից, Կուբաթլիի և Զանգելանի տարածքներից ծանր հրթիռակոծության են ենթարկվել Կապան շրջկենտրոնը և սահմանամերձ Կաղնուտ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ, Սյունիք, Ճակատեն, Սրաշեն ու Հանդ գյուղերը: Գյուղերի վրա արձակվում են 1000-ից ավելի արկ ու հրթիռ: Հրետակոծությունը մերթընդմերթ ընդմիջումներով շարունակվել է մինչև օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 6:00-ը: Հայկական կողմից տրվել է պատասխան հակահարված: Հրետակոծության ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել երեք խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ: Բռնկվել են ուժեղ հրդեհներ: