«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Շուտով մայրաքաղաքի են աղետի գոտու բնակչությունը՝ բացառությամբ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների, կստանա մարդասիրական օգնության կարգով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված կարագի՝ արդեն բավականին ժամանակ խոստացված իր մասնաբաժինը։ Յուրաքանչյուր շնչին 908 գրամ ընդհանուր քաշով 2-ական տուփ կարագը բնակչությանը կվաճառվի 300 ռուբլով (ամերիկյան կողմի առաշադրած պահանջով բնակչությանն իրացվող կարագի գինը չպետք է գերազանցի իրացման պահին նրա ունեցած շուկայական արժեքի մեկ քառորդը):
Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունում, արդեն փետրվարի կեսերից սկսվել է այդ կարագի երկրորդ խմբաքանակի ներհոսքը հանրապետություն: Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության կարգով ԱՄՆ-ից Հայաստան առաքվող կարագի առաջին խմբաքանակը՝ շուրջ 1000 տոննա, Հայաստան էր հասցվել եւ մեր հանրապետության աղետի գոտու՝ այդ թվում նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բնակչությանը հատկացվել 130 ռուբլով։ Ամերիկյան կարագի եւ ընդհանրապես ԱՄՆ-ից Հայաստան առաքվող մարդասիրական օգնության կարգով մթերքների վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ կառավարության եւ Ամերիկյան Հայոց առաջնորդարանի միացյալ հաշվին։ Այդ գումարները այնուհետեւ կուղղվեն Հայաստանի սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին հանրապետության բնակչությանը բաշխված կարագի չիրացված կտրոնները դեռեւս ուժի մեջ են։