«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Մեկ–երկու օր տեւած հարաբերական խաղաղությունից հետո, հունիսի 16-ին ժամը 18-ից սկսած, «Գրադ» կայանքներից եւ զենքի տարրեր տեսակներից հրետակոծվել են Տավուշի շրջանի սահմանամերձ բոլոր գյուղերը եւ Բերդ շրջկենտրոնը։ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Թովուզում, Բերդում ավերվել են բնակելի տներ եւ շինություններ։ Բերդում զոհվել են 3 մարղ, վիրավորվել՝ 2-ը, Մովսես գյուղում վիրավորվել է 2 մարդ։
Փոխհրաձգությունից հետո միայն, նույն օրվա ժամը 24-ին, Տավուշի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է լռեցնել թշնամու կրակակետերը։