November 28, 2024

ԼՂՀ-ն հակված է երկխոսության

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ.

Ինչպես գտնում են ԼՂՀ արտգործնախարարությունում, ադրբեջանական բանակի կողմից վերջին երկու օրերին նկատված մարտական գործողությունների ակտիվացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունված թիվ 853 բանաձևի հետևանք է, որով միակողմանիորեն դատապարտվել է Ղարաբաղի հայությունը: Եթե մինչ վերոհիշյալ բանաձևի ընդունումը ադրբեջանական կողմը ակտիվորեն ընդգրկված էր ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ կապերի հաստատման գործընթացում և ամբողջապես պահպանում էր հրադադարի հարցում փոխպայմանավորվածությունը, ապա վերջին օրերին նկատվում է կոնստրուկտիվ սկզբունքից որոշակի նահանջ: Ինչպես հայտնել է ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատակից Մասիս Մայիլյանը, չնայած նախկին պայմանավորվածության շրջանակում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու համար խորհրդակցությունները շարունակվում են, այնուհանդերձ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների դիրքորոշումներում ավելի են դրսևորվում հակումները դեպի պատճառաբանումների և արհեստական խոչընդոտների ստեղծումը:

ԼՂՀ իշխանություններն իրենց հերթին, Մասիս Մայիլյանի խոսքերով, ամբողջ ուժը ներդրել են Ադրբեջանի և Լեռնային Ղարբաղի միջև ուղղակի երկխոսությունը հաջող ավարտելու վրա, որը վերջնական հաշվով պետք է հանգեցնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Վահրամ Աղաջանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives