November 27, 2024

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը համառ մարտեր են մղում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

ԼՂՀ սահմանամերձ շրջաններում դարձյալ իրավիճակը լարված է։  Օգոստոսի 20-ին Ադրբեջանի ագգային բանակը, զրահատեխնիկայի և հրասայլերի աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ եւ Մեհմանա գյուղերի ուղղությամբ: Առանձնապես թեժ մարտեր են ընթացել Գյուլաթաղ գյուղի մատույցներում, որտեղ հայերին հաջողվել է ոչնչացնել թշնամու 60 զինյալների:

Ըստ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունից ստացված տեղեկությունների, Մեհմանա, Գյուլաթաղ եւ Հարությունագոմեր գյուղերի մոտ հայկական ջոկատները շարքից հանել են հակառակորդի երեք հրասայլ եւ երկու զրահատեխնիկա:

Կեսօրից հետո ադրբեջանցիները նորից են հարձակվել այս գյուղերի վրա: Վերջին տեղեկությունների համաձայն ժամը 17-ի դրությամբ արյունահեղ մարտերը շարունակվում էին: Երկու կողմերից զոհերի եւ վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան։

ԼՂՀ ՆԳ նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, Հադրութի շրջանի Էդիլլու եւ Առաքյուլ գյուղերը օգոստոսի 20-ին հրթիռակոծվել են Ֆիզուլու շրջանի տարածքից։ «Գրադ» կայանքներից արձակվել է 30 արկ, վիրավորվել է մեկ հայորդի։ Հանրապետության մյուս շրջաններում հարաբերական հանգիստ է:

Միաժամանակ, Աղղամի շրջանի կողմից ուժեղ հրթիռակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի Սրխավենդ եւ Կիչան գյուղերի տարածքները: Տուժածներ չկան։

Նշենք նաև, որ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը հերքել է Ադրբեջանի հեռուստատեսությամբ տրված այն հաղորդագրությունը, թե իբր Մարտակերտ-Քելբաջար ավտոմայրուղին ամբողջությամբ գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ։ Նույն աղբյուրը որոշ մանրամասնություններ է հայտնել նաեւ Մարտակերտի շրջանում խփված ՄԻԳ-24 ինքնաթիռի մասին: Այն ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից ադրբեջանական բանակի 4-րդ ոչնչացված ինքնաթիռն է:

Մարտունու շրջանում օգոստոսի 20-ին իրավիճակը համեմատականորեն հանգիստ էր:

Ադրբեջանական զորքերի կուտակումներ են նկատվել Աղդամի շրջանի Աբդալ եւ Գյուլաբլի գյուղերում։ Հայերի կողմից ադրբեջանական հանգրվանների հրթիռակոծումներից հետո, թշնամու ուժերը լքել են վերոհիշյալ գյուղերը։

Միեւնույն ժամանակ Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակոծվել Է Կարմիր Շուկա ավանը։ Կան նյութական վնասներ։ Տուժածների մասին չի հայտնվում։ Ասկերանի շրջանում շարունակվել է սահմանապահ դիրքերի հրթիռա-հրետակոծությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives