November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի աշխատավորության լիազոր ներկայացուցիչների 1991թ. մայիսի 16-ին տեղի ունեցած ժողովի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի աշխատավորության լիազոր ներկայացուցիչների 1991թ. մայիսի 16-ին տեղի ունեցած ժողովի հայտարարությունը

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ

Ժողովը նշում է, որ մարզում տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, որոնք ուղեկցվում են բռնություններով, թալանով, ավազակային հարձակումներով, ամբողջ բնակավայրերի, դպրոցների, հիվանդանոցների հրկիզումներով, անօրեն ձերբակալություններով, մարդկային արժանապատվության ստորացումով ու իրենց օջախներից խաղաղ բնակչության արտաքսումով։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով պատժիչ գործողությունները անց են կացվում բացառապես հայ բնակչության նկատմամբ։

Ադրբեջանական ՆԳՆ ուժերով, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ շարունակվող բռնությունները, ահաբեկչությունը, թալանը, սպանությունները և Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունը ստիպեցին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի գործկոմին միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների կառավարությունների առաջ հարց հարուցել ինքնավար մարզի ամբողջ բնակչությանը քաղաքական ապաստարան տալու մասին։ Դրա հետ մեկտեղ հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով ժողովը հայտարարում է.

– ԼՂԻՄ-ը հավատարիմ է մնում սահմանադրական կարգուկանոնին և իր հետագա լիարյուն գոյությունը տեսնում է նորացված միութենական ֆեդերացիայի կազմում.

– Դիմում է ԽՍՀՄ իշխանության բարձրագույն մարմիններին, անհապաղ միջամտել և ապահովել հայ բնակչության կյանքի, արժանապատվության և տարրական իրավունքների պաշտպանությունը.

-Արտակարգ դրության ռեժիմի իրականացումը անհրաժեշտ է ապահովել բացառապես ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի կողմից։

Կոչ է անում

– Մարզի ադրբեջանական համայնքին՝ իշխանության սահմանադրական մարմինների վերականգնման, երկու համայնքների փոխհարաբերություններում գոյացած հիմնահարցերի լուծման վերաբերյալ բանակցությունների.

– Կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր կողմերի բանակցությունների հիման վրա վերանայել ԼՂԻՄ-ի վերաբերյալ ընդունված հակասահմանադրական բոլոր որոշումները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives