«Երկիր», 20 փետրվարի, 1992թ., 30 (119)
Փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Շահումյանի շրջանի Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ և Ղարաչինար գյուղերի ուղղությամբ:
Հարձակմանը զորամիավորումներից բացի մասնակցել է նաև մեծ թվով զրահատեխնիկա: Առաջին ժամերին հարձակվողները մոտեցել են ընդհուպ գյուղի մատույցներին, գրավել Մանաշիդի կեսը, վառել ու ավերել տները: Օրվա կեսից, ազատամարտիկները հուժկու գրոհով թշնամուն դուրս են շպրտել Մանաշիդից, ապա մարտերով ետ քշել նաև գյուղի մատույցներից: Գրոհի ընթացքում սպանվել են 23 ելուզակներ, գրավվել է երեք զրահամեքենա:
Մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է վերիշենցի Հայկ Շելունցը, ծանր վիրավորվել են նույն գյուղի բնակիչներ Խաչիկ Խաչիկյանը և Կոստյա Մարյանյանը, վիրավորվել է նաև գյուլիստանցի Ռոբերտ Արզումանյանը: Երեկոյան մարտերը շարունակվում էին: