November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)

Վերջին օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվել են Տավուշի շրջանի Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակոծությունները հատկապես ուժեղացել են գիշերը, սակայն, բարեբախտաբար, տուժածներ և նոր ավերածություններ չկան:

Ադրբեջանական կողմի հետ շրջանային իշխանությունների ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ, երեկ հարաբերական հանգիստ էր Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտում: Հունիսի 2-ին, ադրբեջանցիները վերադարձրել են մայիս ամսին պատանդ վերցված նորաբակցի անչափահաս մի տղայի:

Շարունակվում են և արդեն գրեթե անընդմեջ են դարձել Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները: Հունիսի 2-ին և 3-ին ադրբեջանական կողմը օգտագործել է ականանետեր և հրանոթներ: Հայկական ինքնապաշտպանական կազմավորումները գնդակոծությանը չեն պատասխանել:

Երեկ գիշեր հարաբերական անդորր էր տիրում Կապանի շրջանի սահմանամերձ գոտում: Միայն կարճատր փոխհրաձգություն է ընթացել Կաղնուտ և Դավիթաշեն գյուղերին հարող տարածքներում: Հայաստանի մյուս շրջաններում խաղաղություն էր տիրում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives