November 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Իշխանությունները խոստովանում են «հացի արքաների» դեմ իրենց անզորությունը

Իշխանությունները խոստովանում են «հացի արքաների» դեմ իրենց անզորությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Ինչպես երևում է, մեր կյանքի դժվարությունների շարանը փակվելու միտում չունի: Կարծես քիչ էին եղած հոգսերը, կրկին ավելացավ նաև հացի խնդիրը:

Արդեն քանի օր հացի մատակարարման խափանումներն ազգաբնակչությանը դրել են անելանելի վիճակի մեջ: Հատկապես ծանր է բնակչության այն խավի վիճակը, որի համար վերջին մեկ-երկու տարում հացը դարձել է հիմնական, եթե ոչ միակ, սնունդը: Մարդկանց համբերությունն էլ սահման ունի: Ինչքա՞ն կարելի է դիմանալ: Մարդիկ օրերով ու ժամերով հերթ են կանգնում՝ հուսալով, որ վերջապես իշխանությունները կկարգավորեն վիճակը: Բայց, ինչպես երևում է, զուր հույսեր են: Կառավարության խոստումներն ու ձեռնարկած միջոցառումները ոչ մի նկատելի արդյունք չեն տալիս: Եվ բոլոր տարակուսանքի մեջ են. ո՞ւր մնացին «անհրաժեշտ քանակությամբ ալյուրի» առկայության մասին խոսքերը: Առավել զարմանալի է, որ հանրապետության իրավասու մարմինները խոստովանում են բնակչության համար նախատեսված ալյուրի մի մասի գողության փաստը՝ չձեռնարկելով դրա դեմն առնելու վճռական միջոցներ: Բանն այնտեղ է հասել, որ Հայաստանի Հանրապետության ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը օգոստոսի 25-ին ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարում է, որ եթե առաջիկայում վիճակը չշտկվի, ստիպված կլինի հրավիրել արտահերթ նստաշրջան:

Եվ առնվազն զարմանալի է, որ իշխանագլուխներից ոմանք իրենց փոքր («նաղդ») շահի կողքին չեն ուզում տեսնել իրենց իսկ գուցե ոչ առօրյա, բայց շատ ավելի մեծ շահերը (ամենաուղղակի իմաստով): Այլապես այդքան ակնհայտ ձեռքները վեր չէին բարձրացնի…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives