«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Օգոստոսի 23-ին ադրբեջանցիները Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղից մտել են Տավուշի շրջանի Մովսես գյուղի տարածք: Ինքնապաշտպանական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ թշնամին գյուղից դուրս է շպրտվել: Վիրավորվել է մեկ մարտիկ: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների, հակառակորդ ունի 15 սպանված:
Երեկ առավոտյան ադրբեջանցիները ավտոմատային գնդացրային կրակ են բացել Մովսեսի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Պառավաքարի պաշտպանական դիրքերի վրա: