November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Թշնամին հետ է գրավել Չափար, Զարդախաչ, Հաթերք և Գետավան գյուղերը

Թշնամին հետ է գրավել Չափար, Զարդախաչ, Հաթերք և Գետավան գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)

Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 12-ին Ադրբեջանի ազգային բանակը, մեծաքանակ տեխնիկայով եւ հետեւակով, Քելբաջարի շրջանի տարածքից ուժեղ գրոհ է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Գետավան, Չափար, Զարդախաչ, Հաթերք գուղերի ուղղությամբ։ Հայկական ջոկատները կատաղի դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկու կողմերից կան զոհեր եւ վիրավորներ։ Ժամը 24-ի դրությամբ թշնամուն հաջողվել է կոտրել հայերի դիմադրությունը եւ մտնել վերոհիշյալ գյուղերը։

Մյուս կողմից լայնածավալ հարձակում է սկսվել Մարտակերտի շրջանի արեւելյան մասում՝ Մեծ Շեն-Մաղավազ գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինյալները այս գոտում նույնպես կենտրոնացրել են մեծաթիվ զրահատեխնիկա եւ հետեւակ: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները ուժեղ հարվածներ են հասցնում թշնամուն: Ադրբեջանցիների կողմից կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Այս գոտում թշնամու առաջխաղացման մասին ոչինչ չի հաղորդվում:

Մարտունու շրջանի սահմանային դիրքերում եւ սահմանամերձ գյուղերում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է։ Փեթեւակի փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանաբնակ Ամիրանլար գյուղի եւ Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության ուժերի միջեւ: Հրասայլից երկու արկ է արձակվել Մարտունի քաղաքի վրա։ Հայկական կողմից տուժածներ չկան։ «Գրադ» կայանքից ուժեղ հրթիռակոծության է ենթարկվել նաեւ Նոր Շեն գյուղը: Ավերածություններ եւ տուժածներ չկան։ Օգոստոսի 11-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն-Պառավաթումբ գյուղերը կապող ճանապարհահատվածում գտնվել են երկու ազատամարտիկներ, որոնք մեկ օր առաջ վիրավորվել էին Գյուլափլի ադրբեջանաբնակ գյուղի տարածքից այդ հատվածը հրետակոծելու ժամանակ: Ազատամարտիկներից մեկը ստացած վերքերից մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։

Օգոստոսի 12-ին Ֆիզուլու շրջանի տարածքից կարճատեւ հրետակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղը: Տուժածներ ու ավերածություններ չկան:

Ասկերանի եւ Հադրութի շրջաններում ռազմական իրավիճակը հանգիստ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives