«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
1992թ. մայիսի 29-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Բուրունդիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նկերահոմո Իլդեֆոնսը ստորագրեցին դիվանագիտական հայտարարություններ, որով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի Հանրապետության և Բուրունդիի Հանրապետության միջև:
Նույն օրը, նույն վայրում Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Գայանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստ Հեսսեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գայանայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին դիվանագիտական արձանագրություն:
Դիվանագիտական նոտաների փոխանակումով նման հարաբերություններ են հաստատվել նաև Հայաստանի Հանրապետության և Հասարակածային Գվինեայի Հանրապետության միջև:
Ինչպես մեզ հայտնեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարության լրատվական ծառայությունից, մայիսի 27-ին դիվանագիտական նոտաների փոխանակումով լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև: