«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
«Վրաստանի տարածքում տեղաբաշխված ռուսական զորքերը համապատասխան կարգավիճակ չունեն հանրապետության երկաթուղիների վերահսկողությունն իրականացնելու համար»,- Պետխորհրդի նիստում ընդգծել է նրա նախագահ Էդ. Շևարդնաձեն, ի պատասխան ՌԴ խորհրդարանում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հայտարարության: Ելցինն ասել է, թե ռուսական զինվորականները իրենց հսկողության տակ են վերցնում երկաթուղին «ռուս-աբխազական սահմանից մինչև աբխազիա-վրացական սահմանը»:
Շևարանդձեի խոսքով, այդ միջոցառման իրականացման համար լրացուցիչ զորքեր օգտագործելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Հանրապետության ղեկավարությանը հայտնի չէ նաև, թե ե՞րբ կսկվի ռուսական զորքի դուրսբերումը Վրաստանից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում լրագրողներին հաղորդում են, թե իրենք երկաթուղու պաշտպանության համար Վրաստան լրացուցիչ զինկազմավորումներ մտցնելու մասին թչ մի տեղեկություն չունեն: