November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Էդուարդ Շևարդնաձե. «Ես դեմ եմ զենքի ուժով Աբխազիայի հարցի լուծմանը»

Էդուարդ Շևարդնաձե. «Ես դեմ եմ զենքի ուժով Աբխազիայի հարցի լուծմանը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Էդուարդ Շևարդնաձե

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

— Պրն Շևարդնաձե, ինչպե՞ս եք գնահատում Աբխազիայում տիրող իրավիճակը:

— Մեկ ժամ առաջ (զրույցը տեղի էր ունենում օգոստոսի 26-ի երեկոյան — ծանոթ. խմբ.) ես հերթական անգամ խոսեցի Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձիբայի հետ և խնդրեցի նրան միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել հակամարտության ուղին: Եթե այսպես շարունակվի, ապա դժբախտություն է սպասվում թե՛ աբխազներին, և թե՛ վրացիներին: Պայթյունավտանգ իրադրությունն անհրաժեշտ է անմիջապես չեզոքացնել: Անձամբ ես դեմ եմ Աբխազիայի հարցի լուծմանը զենքի ուժով:

— Ինչպիսի՞ն են Ձեր և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները:

— Այսօր ես ընդունեցի Ռուսաստանի պատգամավորներին և նրանց ծանոթացրի Վրաստանի խնդրի կապակցությամբ իմ անձնական կարծիքին ու Վրաստանի կառավարության դիրքորոշմանը: Նոր հանդիպումը տեղի կունենա, երբ նրանք վերադառնան Գադուատայից, ուր մեկնել են Արձինբայի հետ բանակցելու:

Էդուարդ Շևարդնաձե

Էդուարդ Շևարդնաձե

Ռուսաստանը Կովկասում միշտ դրական դեր է խաղացել: Նա ամեն կերպ նպաստում է տարածաշրջանի հակամարտության լուծմանը միայն բանակցությունների սեղանի շուրջ: Այսօր առավոտյան ես զրուցեցի Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ: Մենք որոշեցինք հիմնահարցի խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպման օրը՝ սեպտեմբերի 3-ին: Ռուսաստանի մասնակցությունը խաղաղ բանակցությունների կարևոր գործոն է: Վրաստանի տրոհումը շահավետ չէ մեր հյուսիսային հարևանին:

— Վերջերս Վրաստանի տարբեր քաղաքական կազմակերպություններ պահանջում են հետաձգել հոկտեմբերի 11-ի նշանակված հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները:

— Ես բազմիցս արտահայտվել եմ այդ առիթով: Կան նման առաջարկություններ, նույնիսկ պահանջներ: Սա բարդ հարց է և լուրջ մոտեցում է պահանջում: Համենայնդեպս, որոշում ընդունելիս անհրաժեշտ է հաշվի նստել հանրապետության շրջանների և տարածաշրջանների շահերի հետ:

— Հայաստանում խորին տագնապով են հետևում Աբխազիայի իրադարձություններին, մասնավորապես՝ այնտեղից շարունակում ենք տեղեկություններ ստանալ տեղի հայերի նկատմամբ կիրառվող բռնության և խտրականության մասին:

— Դա ցավալի փաստ է: Չեմ բացառում, որ թալանչիների ու ավազակների մեջ կային Աբխազիայում տեղակայված ազգային գվարդիայի անդամներ, և դա, իհարկե, մեզ՝ վրացիներիս, վայել չէ: Վրաստանում ապրող հայերը միշտ բարի դրացիներ կլինեն: Իսկ ձեր հայրենակիցների ժամանակավոր կրած դժվարությունները, հուսով եմ, անցյալում կմնան:

Սնարք

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives