Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90
Հունիսի 27-ին թշնամին խախտելով կապված պայմանները որի համաձայն նոքա իրավունք չունեին մտնելու Զանգեզուրի սահմանները, Կարյագինի գավառից 1500 ասկյարներ և 2000 զինված խուժան հարձակում են գործում Զանգեզուրի Ղարաբաբա, Ագարակ և Եղվարդ գյուղերի վրա, հանկարծակի բերելով ոչնչացնում են Ղարաբաբան, Ագարակը հրաշքով ազատվում է: Մերոնք անմիջապես հավաքում են իրենց ուժերն ու հակահարձակման դիմում: Թշնամին խուճապի մատնված փախչում է, թողնելով բազմաթիվ փամփուշտ և 2 գնդացիր: Փախչողները սպառնացել են, թե՝ սպասեցեք, շուտով մենք կգանք թնդանոթներով և մեծ ուժերով:
Մերոնք գրավել են մի քանի թրքական գյուղեր:
Թուրքերն ամրացել են Դոնդուռլու գյուղում և թնդանոթային վարժություններ են կատարում:
Հուլիսի 1-2-ին թշնամին նորից հարձակվել է Երիցաթումբ և Խոզնավար գյուղերի վրա, բայց հետ է մղվել մեծ կորուստներով: Թուրքերի նպատակն էր տիրել Ղաթարի հանքերին և ճանապարհ բանալ դեպի Նախիջևան: