«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Նախիջևանի Սադարակ հենակետից տանկերից և տարբեր տեսակի զենքերից կրակ է բացվել Երասխի հայկական ինքնապաշտպանական դիրքերի վրա, որի հետևանքով մեկ ազատամարտիկ վիրավորվել է: Կրակն ընդհատումներով շարունակվել է մինչև առավոտ: Այս մասին Ա.Մ.-ի թղթակցին հայտնեցին Երասխի ինքնապաշտպանական ուժերի շտաբից: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել:
Հանրապետության մյուս սահմանամերձ շրջաններում, բացառությամբ Կապանի, որի շրջխորհրդից հրաժարվեցին տեղեկություն հայտնել Ա.Մ.-ի թղթակցին, հարաբերական հանգիստ է եղել: