«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
ՀՅԴ Տավուշի շրջանային կոմիտեն տարածել է ժողովրդին ուղղված մի կոչ, ուր մասնավորապես ասվում է. «Սահմանամերձ Տավուշի շրջանը պատերազմական գոտի է , ուր ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ և ավերում շենքեր: Նման իրավիճակում տեղական իշխանություններից պահանջվում էր գործել արտակարգ պայմանների թելադրանքով: Սակայն իշխանությունների անկարողության և թողտվության հետևանքով գրեթե վերջնականապես կազմալուծվել է շրջանի տնտեսությունը: Ամենուրեք իշխում է անտերության և անիշխանության ոգին: Պատերազմական իրավիճակում իշխելու այս ձևը համազոր է դավաճանության:
ՀՅԴ Տավուշի շրջանային կոմիտեն հայտարարում է, որ իշխանությունների սթափեցնելու միակ ելքը ժողովրդի միասնությունն է: Ժողովրդի և իշխանությունները միջև իրավունքներն ու պարտականությունները հավասարապես են բաշխված: Թույլ մի տվեք, որ իշխանությունները ձեր ուսերին դնեն իրենց պարտականությունները՝ փոխարենը խլելով ձեր իրավունքները: Եղեք ձեր իրավունքների տերը և իշխանությունների պարտադրեք գործել ի շահ հայրենիքի և ազգի»: