November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերը նորից հայկական են

Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերը նորից հայկական են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Օգոստոսի 23-ի երեկոյան, ԼՂՀ պաշտպանության ուժերը վերատիրացել են տակտիկական նկատառումներով թշնամուն հանձնած Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերին, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը: Գյուղերին վերատիրանալու մարտերում հայերը կենդանի ուժի մեծ կորուստ են պատճառել թշնամուն:

Դրմբոնի ազատագրումով, Քելբաջար-Տերտեր ավտոմայրուղին փակվել է ադրբեջանցիների առջև: Պետական կոմիտեի մամլո ծառայության տեղեկությունների համաձայն, ԼՂՀ մյուս ռազմաճակատներում ռազմական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել: Այլ աղբյուրների համաձայն, օգոստոսի 24-ի կեսօրին, ադրբեջանական օդուժը ռմբակոծության է ենթարկել Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խոջալու գյուղերը: Կան ավերածություններ: Տուժածների մասին չի հաղորդվում: Անհանգիստ է իրադրությունը նաև Մարտունու շրջանում: Օգոստոսի 23-ի երեկոյան, լույսի 24-ի առավոտյան հրետակոծության և «Գրադ» կայանքներից հրթիռակոծության է ենթարկել Մարտունի քաղաքը և նրա պաշտպանական դիրքերը: Կան վիրավորներ և ավերածություններ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives