«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնի տվյալներով, մարտի լույս 10-ի գիշերվա ընթացքում լարվածությունը պահպանվել է հանրապետության սահմանամերձ որոշ շրջաններում։ Դիրքային հրետակոծություններ են եղել Մեղրու, Գորիսի, Կրասնոսելսկի, Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։ Օրվա ընթացքում հանրապետության սահմաններում հաստատվել է հարաբերական անդորր։