«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
Երեկ ավարտվեց Մոսկվայի արձանագրությամբ սահմանված, ԱՊՀ դիտորդների՝ Լեռնային Ղարաբաղ ժամանելու ժամկետը: Ինչպես արդեն հաղորդվել էր, նրանք պետք է գային հսկելու Սոչիի համաձայնագրի իրականացման ընթացքը, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղորդագրության և մամլո պետդեպարտամենտից հայտնել են, որ միջնորդները դեռևս չեն եկել:
Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ դիտորդները չեն կարողանում Հայաստանից ղարաբաղ անցնել Լաչինի մարդասիրական միջանցքի գոտում ծայր աստիճան սրված իրավիճակի պատճառով: Այս հաղորդագրությունը, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունում չհաստատեցին: