November 27, 2024

Բաքուն չի թաքցնում մտահոգությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

Ադրբեջանի ԱԳ նախարա­րությունը տարածել է մի հայտա­րարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում մեծ անհանգստությամբ ընդուն­վեց Ռուսաստանին ՄԱԿ-ից նախ­կին ԽՍՀՄ տարածքում տեղի ու­նեցող հակամարտությունների կարգավորման մանդատ ստա­նալու փորձը»։ Հայտարարության հեղինակների կարծիքով, ՄԱԿ-ի նման քայլը կարող է հասցնել նախկին ԽՍՀՄ տարածքում Ռու­սաստանի ռազմական գերակա­յությանը, ինչը հակասում է Ռու­սաստանի եւ մյուս ինքնիշխան պետությունների միջեւ հաստատված իրավահավասար հարաբերություններին։

Ադրբեջանի ԱԳ նախարա­րությունն այն կարծիքին է, որ նախկին միութենական հանրապետությունների, այդ թվում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող հակամարտու­թյունը կարող է լուծվել այնպիսի միջազգային կազմակերպութ­յունների աջակցությամբ, ինչպի­սիք են ԵԱՀԽ-ը եւ ՄԱԿ-ը։ Եվ միայն միանալով այդ նախաձեռնություններին՝ Ռուսաստանն ավելի արդյունավետ կդարձներ գործադրվող ջանքերը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives