Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ
Ինչպես հայտնի է, հուլիսի 28-ի առավոտյան, խախտելով հրադադարը, ադրբեջանական բանակի զինմիավորումները հրետակոծել են ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղը: Հայաստանում ԼՂՀ լիազոր ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը «ՆՏ»-ի թղթակցին հայտնել է, որ գյուղում հրետակոծման հետևանքով զոհվել է 6 մարդ: Հուլիսի 28-ին կայացած Ադրբեջանի ու ԼՂՀ լիազոր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ղարաբաղյան պատվիրակությունը ադրբեջանական կողմին հայտնել է այդ փաստը: Ընդունելով հրադադարի խախտման փաստը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիևը հայտարարել է, որ դրա պատասխանատուն «անվերահսկելի ադրբեջանական զինմիավորումներն են»:
Մանվել Սարգսյանը, սակայն կասկածի հայտնել, որ այդ իրադարձությունները կատարվել են առանց ադրբեջանական իշխանությունների գիտության: Դա հաստատվում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների փորձերով՝ նվազեցնել կայացած հանդիպման նշանակությունը և նույնիսկ կասկածի ենթարկել մասնակիցների լիազորությունները: