March 19, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Նովո-Օգարևոյում ավարտվեց նոր միութենական պայմանագիրը նախապատրաստող հանձնաժողովի նիստը

Նովո-Օգարևոյում ավարտվեց նոր միութենական պայմանագիրը նախապատրաստող հանձնաժողովի նիստը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36

Հունիսի 18-ին որոշում ընդունվեց քննարկվող փաստաթղթի նախագիծը ուղարկել ԽՍՀՄ և հանրապետությունների Գերագույն խորհուրդներին։ Նիստից հետո Ուկրաինայի Գերագույն խորհրդի նախագահ Լեոնիդ Կրավչուկը նշեց, որ Ուկրաինան Միութենական պայմանագրի հարցը բաժանում է երկու մասի, սկզբում քննարկել պատրաստի նախագիծը, իսկ հետո քննարկել պայմանագիրը ստորագրելու հարցը։ Դրա հետ մեկտեղ Կրավչուկը նշեց, որ Ուկրաինայի Գերագույն խորհուրդը որոշել է միութենական պայմանագիրը ստորագրել հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո։ Ըստ նրա, հուլիսին դժվար կլինի ստորագրել Միութենական պայմանագիրը, քանի որ Ուկրաինայի Գերագույն խորհուրդը իր նստաշրջանը կսկսի միայն սեպտեմբերին։

Ինչպես հայտարարել է պրեզիդենտ Գորբաչովը, տարաձայնությունները հիմնականում վերաբերում էին այնպիսի հարցերին, ինչպիսիք են միութենական ինքնիշխան հանրապետությունների կազմի մեջ մտնող որոշ հանրապետությունների կարգավիճակը, ֆեդերացիայի խորհրդի գոյության անհրաժեշտությունը և ֆեդերալ հարկերը։

Նիստի մասնակիցները մատնանշեցին նաև, որ նոր Գերագույն խորհրդում Հանրապետությունների խորհրդի ստեղծմամբ անհասկանալի կդառնա ֆեդերացիայի խորհրդի դերը։

Այնուհետև, Մ. Գորբաչովը նշել է նաև, որ թեև կան բարդ հարցեր, բայց դրանք, չնայած քննարկումների ողջ սրությանը, լուծելի են և ինքը բավարարված է նախապատրաստական կոմիտեի աշխատանքների ընթացքից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives