«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիկ Գասիմովը «Զերկալո» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է.
– Անկարան հավաստիացրել է Բաքվին, որ 1992 թվականի վերջին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի Թուրքիան Հայաստանին է մատակարարելու 2 մլրդ կվտ էլեկտրաէներգիա եւ իր տարածքով տարանցիկ ճանապարհ է տրամադրելու ՀՀ առաքվող մարդասիրական բեռների համար, ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ «Երեւանը դադարեցնի մարտական գործողությունները Ադրբեջանի դեմ»։