«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.
Փետրվարի 11-ին արտասահմանյան լրագրողների համար Երեւանի «Հրազդան» հյուրանոցում կայացած մամլո ասուլիսում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախի հիմնահարցի կապակցությամբ նշել է, որ արցախահայությունը մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանությունների տնտեսական, քաղաքական եւ կրոնական ճնշման ներքո: Նա շեշտել է, որ Արցախի հիմնահարցը պետք է դիտել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների բնորոշման տեսանկյունից եւ ոչ իբրեւ տարածքային խնդիր։
Լեռնային Ղարաբաղի հայությունը սահմանադրական ճանապարհով, հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարը ընդգծել է նաեւ, որ եթե նույնիսկ «Ամերիկայի Միացյալ Նահանգներր դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի Հանրապետության հետ, ապա դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը կդադարի սատար կանգնել Արցախի խնդրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պայքարել Ղարաբաղի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար»։