March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 11-ին արտասահմանյան լրագրողների համար Երեւանի «Հրազդան» հյուրանոցում կայացած մամլո ասուլիսում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախի հիմնահարցի կապակցությամբ նշել է, որ արցախահայությունը մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանությունների տնտեսական, քաղաքական եւ կրոնական ճնշման ներքո: Նա շեշտել է, որ Արցախի հիմնահարցը պետք է դիտել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների բնորոշման տեսանկյունից եւ ոչ իբրեւ տարածքային խնդիր։

Լեռնային Ղարաբաղի հայությունը սահմանադրական ճանապարհով, հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարը ընդգծել է նաեւ, որ եթե նույնիսկ «Ամերիկայի Միացյալ Նահանգներր դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի Հանրապետության հետ, ապա դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը կդադարի սատար կանգնել Արցախի խնդրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պայքարել Ղարաբաղի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives