November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Աղդամի և Մարտակերտի ուղղությամբ թշնամու գրոհները կասեցվեցին

Աղդամի և Մարտակերտի ուղղությամբ թշնամու գրոհները կասեցվեցին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83

Ստեփանակերտ, 4 մայիս: Կարճատև հարաբերական անդորրից հետո իրադրությունը ռազմաճակատներում կրկին սրվել է: Նախապես զգալի ուժեր կենտրոնացնելով Մարտակերտի և Աղդամի շրջանների ուղղությամբ, այսօր վաղ առավոտյան մոտ 5:20-ին ադրբեջանական 450 հետևակայիններ 7 տանկի և 3 հետևակի մարտական մեքենայի աջակցությամբ հարձակման են անցել Աղդամի շրջանի Նամիրլի-Շիխլար-Բաշ-Քարվենդ ուղղություններով: Մոտ մեկուկես ժամ տևած մարտերից հետո ղարաբաղյան ուժերին հաջողվել է լիովին կասեցնել թշնամու գրոհը: Կորցնելով մոտ 60 զինվոր, հակառակորդը ստիպված է եղել նահանջել նախնական դիրքերը: Ղարաբաղյան կողմից զոհեր չկան, վիրավորվել է 8 զինվոր: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի, առավոտյան ժամը 9-ին հակառակորդը նոր գրոհ է ձեռնարկել այս անգամ Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի ուղղությամբ: Այստեղ նույնպես հակառակորդի գրոհը կասեցվել է: Երկուստեք կան կորուստներ, որոնց թիվը ճշտվում է:

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տեղեկություններով Մարտակերտի շրջանի հարավարևելյան հատվածում նկատվում են հակառակորդի կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի զգալի կուտակումներ: Օրվա երկրորդ կեսին ադրբեջանական 300 հետևակայիններ չորս տանկի և երկու մարտական մեքենաների աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Չայլու և Կարմիրավան գյուղերի ուղղությամբ: Ժամը 18-ի դրությամբ ղարաբաղյան ուժերը հաջողությամբ կասեցնում էին թշնամու գրոհները: ԼՂՀ ռազմական հետախուզության տվյալներով, Կարմիրավանի ուղղությամբ ադրբեջանական կողմից կռվում են աֆղան մոջահեդների երկու ստորաբաժանում: Երեկ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչ, շարքային Արթուր Հայրապետյանը Աղդամի շրջանում գերի է վերցրել ադրբեջանական 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հինգ սպաների՝ իրենց անձնական մարդատար ավտոմեքենայի հետ միասին: Արթուր Հայրապետյանը պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի կողմից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives