Ազգ, 26 մայիսի, 1994թ․, թիվ 98
Բաքու, 25 մայիսի, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մի խումբ գաղթականների առջև ելույթ ունենալով, քննադատեց ընդդիմության ղեկավարներին, նրանց անվանելով «խելապակասներ» և «արկածախնդիր հանցագործներ», ինչպես նաև «ժողովրդի թշնամիներ, որոնք ձգտում են լոկ զավթել իշխանությունը»։ Իր ելույթում Ալիևը հայտարարեց, որ ինքը արգելում է մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը նշանակված «Մուսավաթ» կուսակցության հանրահավաքի անցկացումը, և արգելքը խախտողները կպատժվեն։