Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)
«Հունվարի 13-ի կեսօրից հետո ադրբեջանական զինյալների մի խումբ փորձել է մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը, բայց ինքնապաշտպանական ուժերը հաջողել են վնասազերծել հակառակորդին, որի հետևանքով ադրբեջանական 7 զինյալներ սպանվել են, 3-ը վիրավոր փախել»,- Ա.Մ.-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ռազմական կազմավորումները «Գրադ» կայանքից ռմբակոծել են Գորիս քաղաքը: Քաղաքի վրա է արձակվել 80-ից ավելի հրթիռ, որի հետևանքով խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Քաղաքում կան զգալի ավերածություններ: Հունվարի 14-ին առավոտից հակառակորդը փորձել է լայնածավալ գործողություններ ձեռնարկել նաև Լաչինի միջանցքի հարավում:
Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիմել են պատասխան գործողությունների: Ժամը 12-ի դրությամբ, ինչպես հայտնել է Ա. Դուլյանը, մարտերը Լաչինի միջանցքի հարավում շարունակվում էին: