November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանը մտադիր է օգտագործել Իրանի տարածքով անցնող ավտոճանապարհը

Ադրբեջանը մտադիր է օգտագործել Իրանի տարածքով անցնող ավտոճանապարհը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Ա. Ջալիլովը Երեւանին մեղադրել է Ադրբեջանից Հայաստանի Մեղրիի շրջանով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն երկաթուղային երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցությունները ձախողելու համար:

Ըստ «ԻՖ»–ի, ադրբեջանական խորհրդարանի դեկտեմբերի նիստում նա հայտարարել է, թե հայկական կողմը Բաքվին ծանուցել է, որ չի ցանկանում վերականգնել երթեւեկությունը Մեղրիի հատվածով, որ Ադրբեջանն այդ տեղամասը գրավելու ծրագիր ունի։ Ջալիլովը կտրականապես հերքել է այդ հայտարարությունը: Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ մնում է վերջին տարբերակը, մոտ ժամանակներս Նախիջեւան բեռներ փոխադրելու համար օգտագործել Իրանի տարածքով անցնող 150 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը՝ շրջանցելով Հայաստանը։

Ջալիլովը տեղեկացրել է նաեւ, որ Բաքուն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի արագացնի Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող երկաթուղու կառուցումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives