«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
Երեկ Աբխազիայում զինված կազմավորումները գրավել են Աբխազիայի արևմուտքում գտնվող Լեսելիձենի և Գանտիադինի ավանները: Վրաստանի պետխորհրդի մամլո կենտրոնից հայտնել են, որ վերոհիշյալ բնակավայրերում կան բազմաթիվ զոհեր և ավերվել են տասնյակ տներ: Պետխորհրդի մամլո կենտրոնը գտնում է, որ Գանտիադի և Լեսելիձեի զավթման գործողությունն իրականացվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության անմիջական օգնությամբ, և կատարված ամբողջ պատասխանատվությունը ընկնում է աբխազա-չեչնական ծայրահեղականների, նաև Գուդաուտայում գտնվող ռուսական ղեկավարության ներկայացուցիչներ, գեներալներ Կոնդրատևի և Սիգոտկինի վրա:
Ըստ Պետխորհրդի տվյալների, Աբխազիայի 25 հազար գաղթականներ գտնվում են Սոչի և Ադլեր քաղաքներում: Գաղթականների մի մասը նավերով տեղափոխվել է Փոթի, Կաբուլետի և Վրաստանի այլ ծովափնյա քաղաքներ: Տեղահանվածների մեջ կան 100 վիրավորներ, որոնցից 22-ը շատ ծանր վիճակում են:
Ըստ «Սնարք» գործակալության տեղեկատվության, Աբխազիայում վրացական զորքերի հրամանատար գեներալ Կարկուրաշվիլին իր գվարդիականների հետ գտնվում է անտառներում: Վրացական բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասնակցել է աբխազական կազմավորումներին: