September 26, 2020

Քաջորդիներ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285)

Երբ ինձ ծանոթացրին Անդրանիկ Պետրոսյանին, առաջին միտքը, որ ծագեց իմ մեջ, դա այն էր, որ այդ երիտասարդի անվան ընտրության հարցում չեն սխալվել: Նայելով նրա բարձր հասակին ու ամուր կազմվածքին, մտածում ես, որ նա իսկապես Անդրանիկ է:

Անդրանիկը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Անդրոն ծնվել է 1970 թվականին, Ոսկեվազում (Խանաբադ): Ծնողների վերջին՝ հինգերորդ զավակն է: Չորրորդի՝ Աշոտի մասին այսօր, ցավոք անցյալ ժամանակով պիտի խոսենք: Արցախի ամենաքաջ զավակներից էր, Ոսկեվազի ջոկատի հրամանատարը: Նրա քաջության մասին ընկերնեըը լեգենդներ են պատմում…

Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285)

Աշոտը զոհվել է 92-ի սեպտեմբերի 19-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր և չէր հասցրել ընտանիք կազմել: Եղբոր մահից հետո գյուղի ջոկատի հրամանատարը Անդրոն էր:

Պետրոսյան եղբայրների ազատության համար մարտնչող մարտիկների շարքում են մեր շարժման ամենաառաջին ամիսներից: Սաֆոնովյան բռնություններն անգամ չկարողացան կոտրել եղբայրներին: 90-ի ցրտաշունչ ամիսներին նրանց բանտ նստեցրին: Աշոտը Շուշիի բանտում մնաց 11, Անդրանիկը՝ 5 ամիս: Թուրքական բանտախուցը եղբայրների մեջ ոչ թե սառեցրեց հայրենասիրության կրակը, այլ ավելի բորբոքեց և, ազատ արձակելով, կրկին զենք վերցրին՝ ընդդեմ դարավոր թշնամու:

Գտնվելով թուրքերի ամենախոշոր ռազմական հենակետերից մեկի՝ Աղդամի հարևանությամբ, Ոսկեվազն անընդհատ ենթարկվում է հրթիռա-հրետակոծության և հարձակումների: Հերթական հրետակոծությունից լիովին ավերվել է նաև Անդրանիկենց տունը: Զավթած Խրամորթից թշնամին բազմիցս գրոհել է գյուղը հսկող բարձունքների վրա, սակայն միշտ էլ, կորուստներ տալով, հետ է շպրտվել: Մոտ մեկուկես ամիս առաջ թուրք ազերիները Ոսկեվազի վրա գրոհեցին երեք ուղղություններով: Անդրանիկը, Սանասար Ծատրյանն ու Սուրիկ Ծատրյանը բոլոր երեք ուղղություններում էլ կանգնեցրել են թշնամուն:

— Թուրքերի գրոհը հետ մղեցինք միայն մեր սեփական ուժերով,-պատմում է Անդրանիկը: — Այդ օրը թշնամին կորցրեց մեկ Տ-72 տանկ, մի ԲՄՊ-2, մի «Ռապիրա» և մարտադաշտում թողեց հարյուրից ավելի ասկյարի դիակ…Ինչքան էլ գան մեզ վրա, միևնույն է, մեր բարձունքները չենք զիջի թշնամուն, որովհետև այս բարձունքների տակ հայրենի գյուղն է, մեր բոլորի ընտանիքները՝ մայրերը, քույրերը, կանայք, երեխաները… Մեր անցյալը, ներկան ու ապագան…

Ես հավատում եմ այդ խոսքերին:

Հավատում եմ, որովհետև դա ասում է Անդրանիկը՝ Արցախ զավակը, Աշոտի եղբայրը: Աշոտը չկա հիմա, սակայն Անդրանիկի թիկունքում են այսօր ավագ եղբայրները՝ Արարատը, Արթուրը նաև հայրենի լեռներն ու այդ հպարտ զավակները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives