April 25, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Քաղվածք Բաքվի Հայոց Ազգային խորհրդի նիստի արձանագրությունից

Քաղվածք Բաքվի Հայոց Ազգային խորհրդի նիստի արձանագրությունից

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Քաղվածք Բաքվի Հայոց Ազգային խորհրդի նիստի արձանագրությունից քաղաքում տիրող խուճապային տրամադրությունների և Շուշի-Եվլախ գծի վրա կատարվող սպանությունների մասին

19 մարտի 1920 թ. Բաքու

II Պարոնյանը զեկուցանում է նախագահության պատվիրակության վարչապետ Ն.Ուսուբբեկովին արած այցելության մասին: Պատվիրակությունը նպատակ ուներ վարչապետի ուշադրությունը դարձնելու հետևյալ երևույթների վրա. ա) քաղաքում տարածված լուրերի հետևանքով հայ ազգաբնակության համար ծանր կացություն է ստեղծվել՝ մարդիկ ինչ-որ դեպքերի են սպասում: Վարչապետը կարգադրեց, որ այդ մասին ներքին գործերի նախարարը հանգստացուցիչ հայտարարություն հրատարակի. այդ հայտարարությունը լույս է տեսել արդեն գեներալ-նահանգապետի ստորագրությամբ. բ) հիշատակվեցին այն բռնությունները, որոնց ենթարկվում են հայ քաղաքացիները զինվորների կողմից: Վարչապետը խոստացավ անհրաժեշտ կարգադրություններ անել և միաժամանակ առաջարկեց բռնության կոնկրետ դեպքերի մասին տեղեկացնել իրեն, գ) Շուշի-Եվլախ գծի վրա կատարված սպանությունները (հայերի) հայտնի են վարչապետին, խոստացավ վերահաստատել ճանապարհի ապահովությունը, – ասաց, որ կարգադրություն արված է. դ) քաղաքում ձերբակալված հայերի վերաբերմամբ վարչապետը խոստացավ արձակելու կարգադրություն անել մի պայմանով սակայն, որ արձակվելուց մի քանի օր հետո նրանք հեռանան Ազերբայջանի սահմաններից. ե) ինչ վերաբերում է հայկական բնակարանների րեկվիզիցիային, այդ մասին վարչապետը առաջարկեց դիմել Ներքին գործերի նախարարության:

ՀՀ ՊԱ, ֆ. 223, ց. 1, գ. 104, թ. 19 շրջ.: Բնագիր: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives