July 26, 2024

Քաղաքական ճնշում Վրաստանի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

Երեկ ԱՄՆ–ի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար Թոմ Փրայսը ընթերցեց մի հայտարարություն, որից հետեւում է, որ նախագահ Տեր–Պետրոսյանի կողմից հայտարարված հատուկ տնտեսական վիճակը ամերիկյան կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ նրանք կձգտեն որքան հնարավոր է արագ օգնություն հասցնեն Հայաստան։ Իրրեւ առաջին քայլ, հացատար եւ սննդամթերքի ընդունումը հսկող կառավարական ավտոմեքենաների համար բենզին գնելու նպատակով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 26 հազար դոլար։ Հիշեցնենք, որ այդ գումարն այսօրվա գներով կբավականացնի ձեռք բերելու 20 հազար լիտր բենզին (այսինքն՝ 4 ավտոցիստեռն կամ վառեիքի երկաթուղային կես ցիստեռն)։ Նույն հայտարարության մեջ նշվում է նաեւ որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստվում է քաղաքական ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա՝ Հայաստան եկող բեռները յուրացնելու համար: Ժամանակավոր հավատարմատարը հավաստիացրեց, որ դա արվում է ԱՄՆ-ի շահերից դրդված։

Եվս երկու հայտարարություն արեց, ըստ որոնց դեկտեմբերի 10-ի առավոտյան Հայաստան կժամանեն ամերիկյան «Խաղաղության կորպուսի» 39 կամավորներ, որոնք կդասավանդեն անգլերեն, բիզնես եւ այլն, կապրեն հայկական ընտանիքներում։ Երկրորդ հայտարարությամբ հերքվեց «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթի այն հադորդագրությունը, թե դեկտեմբերի 25-ից ԱՄՆ մուտքի վիզաները տալու է Երեւանի դեսպանատունը։ Պրն Փրայսը ասաց միայն, որ առայժմ դեսպանատունը վիզաներ շի տալու, իսկ դեկտեմբերի 25-ին չի աշխատի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Լրացնելով այս տեղեկությունը, դեսպանատան կցորդ Դեվիդ Սիֆկինը հայտնեց, որի իրենք չեն համարում, թե ամերիկյան օրենքները լավագույնն են եւ չեն փորձելու դրանք ներմուծել Հայաստան, այլ աշխատելու են նպաստել Հայաստանի համար առավել ընդունելի օրենքների ստեղծմանը։

Լրագրողների բազմաթիվ հարցերը Արցախին օգնություն տրամադրելու մասին հիմնականում անպատասխան մնացին, սակայն ասվածից էլ կարելի էր եզրակացնել, որ այդպիսին չի լինելու։ Ավելին, եթե հայտնի դառնա, որ Հայաստանը այդ օգնությունից բաժին է հանել Արցախին, ամերիկյան օգնությունը կարող է դադարեցվել: Ընդհանրապես ասուլիսից այնպիսի տպավորություն ստացվեց, որ ամերիկացիները ցանկանում են իրենց արածը բարձրաձայն ռեկլամել եւ ստանալ հասանելիք «շնորհակալությունները»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives