November 5, 2024

Ր. Հովհաննիսյան – Ջ. Բեյքեր հեռախոսազրույց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հունիս 15-ին Սան Պաուլոյից ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջեյմս Բեյքըրի հետ, որի ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերի բռնազավթման հետեւանքով հակամարտության շրջանում իրադրության ծայրաստիճան շիկացումը։

Պետքարտուղար Զ. Բեյքերը ՀՀ նախարարին հավաստիացրել է, որ ինքը այդ կապակցությամբ արդեն իսկ դիվանագիտական դեմարշներ (ցույց) է արել։ Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ իր համար անընդունելի է Ադրբեջանի կողմից բռնի ուժի գործադրման շարունակումը։ Նա անթույլատրելի է համարել հակամարտությանը Թուրքիայի որեւէ միջամտության հնարավորություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives