February 27, 2021

Վերադարձվել են ադրբեջանցի կին գերիները

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.

Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղի ազատագրման ժամանակ Արցախի ազատամարտիկները տիրացել են մի քանի տասնյակ միավոր զենքի, մեծ քանակությամբ զինամթերքի և գերի են վերցրել շուրջ 50 ադրբեջանցիների: Գերիներից 10-ը կանայք են, որոնք գյուղում էին մնացել ադրբեջանական զինյալներին սպասարկելու համար:

Ինչպես հաղորդվել է Արցախի ինքնապաշտպանության շտաբից, գերի ընկած կանանց տեղափոխել են Ասկերանի շրջանի սահմանագիծ՝ հարևան հանրապետությանը հանձնելու համար: Նույն աղբյուրի համաձայն, գերի վերցված Ադրբեջանի ազգային բանակի զինյալները կփոխանակվեն Ադրբեջանի բանտերում պահվող հայորդիների հետ, եթե հակառակ կողմը համաձայնի: Ստեփանակերտում գտնվող օտար լրագրողներին հնարավորություն է տրվել հանդիպելու ռազմագերիների հետ և հարցաքննելու նրանց:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives