December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ստվերային կառուցվածքները պահպանվել են. շեշտում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը

Ստվերային կառուցվածքները պահպանվել են. շեշտում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Երեկ կայացած բրիֆինգում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը, կարեւորելով անցած շաբաթվա վերջին նախագահի երկու հանդիպումները իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ արդյունաբերողների հետ, նշեց, որ դրանցում շոշափված խնդիրները փոխկապակցված են, քանզի հանրապետությունում կան ուժեր, որոնց ձեռնտու է ստեղծված իրավիճակը եւ որոնք հանդես են գալիս հանցագործ աշխարհի գործակցի եւ հովանավորի դերում. հանցագործները փնտրում ու գտնում են իրենց հետ գործակցելու պատրաստ քաղաքական ուժեր, եւ քրեածին իրավիճակն այսպիսով ձեռք է բերում քաղաքական իմաստ։

Շեշտելով, որ տնտեսության մեջ գործող ստվերային կառուցվածքները գոյացել են կոմունիստական տիրապետության տասնամյակների ընթացքում, մամուլի քարտուղարն ասաց. «Սխալ կլիներ կարծել, թե վերջին երկուսուկես տարվա ընթացքում այդ կառուցվածքները ոչնչացել են։ Միամտություն կլիներ կարծել, թե այդ կառուցվածքների տերերը հեշտությամբ կզիջեն իրենց դիրքերը։ Ընդհակառակը, նրանք կփորձեն ամեն կերպ խանգարել թե՛ պետական, թե՛ մասնավոր ձեռնարկությունների աշխատանքը»։ Քրեական աշխարհի հետ համագործակցող կոնկրետ քաղաքական ուժերի կամ կուսակցությունների մասին հարցին Ա.Աբրահամյանը պատասխանեց, որ մանրամասն դեռեւս չի կարող ոչինչ ասել, բայց ե՛ւ Արմավիրի, ե՛ւ Գորիսի դեպքերը ցույց են տալիս, որ նման կուսակցություններ կան եւ ընդգծեց. «Խոսքը բոլոր կուսակցությունների մասին է»…

Տեղեկացվեց նաեւ, որ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ֆրանսիա կմեկնի հաջորդ շաբաթվա վերջին եւ որ պատվիրակության այցը ոչ թե հետաձգվել է, այլ պարզապես արտգործնախարարությունը շտապել է հրապարակել չհամաձայնեցված տեղեկատվություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives