July 27, 2024

Ստորագրվեց հայ-ֆրանսիական միջպետական համաձայնագիր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

«Հայլուրի» թղթակիցը Փա­րիզից տեղեկացնում է, որ պաշ­տոնական այցով այստեղ ժամանած ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 12-ի կեսօրից հե­տո հանդիպել է Ֆրանսիայի նա­խագահ Ֆրանսուա Միտերանին։ Ստորագրվել է երկու պետություն­ների համերաշխության, բարեկա­մության եւ համագործակցության միջպետական պայմանագիր։

Իսկ նույն օրվա առավոտյան ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի վարչապետ Պ. Բերեգովուայի հետ։ Զրույցի ժա­մանակ վարչապետը իր մտահո­գությունն է հայտնել Հայաստանի շարունակվող շրջափակման վերա­բերյալ։ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Պ. Բերեգովուան խոսել են նաեւ եր­կու երկրների տնտեսական համա­գործակցության, տնտեսական հա­րաբերությունների ստեղծման եւ խորացման մասին։

Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի միջազգային մշակութային կապերի գծով պետական քարտու­ղար Կատերինա Դասկայի, նախ­կին ներքին գործերի նախարար Շ. Պասկուայի հետ։ Մարտի 13-ի երեկոյան Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպում կու­նենա Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մարտի 14-ին նախագահը կվերադառնա Երեւան։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives