March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Սխալ դիվանագիտությունը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ

Սխալ դիվանագիտությունը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Մարտի 11-ինի Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին ծանոթացնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի փետրվարի 26-ից մարտի 2-ը Հռոմում կայացած նիստի աշխատանքներին՝ ԼՂՀ պատվիրակության ղեկավար Բորիս Առուշանյանը և պատվիրակության անդամ Հրանտ Խաչատրյանը ընդգծեցին, որ ռազմական գործողությունների մասին Հռոմում կազմված փաստաթղթի ընդունումը առաջին քայլը կարող է հանդիսանալ խաղաղություն հաստատելու գործում: Պատասխանելով այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ միջազգային ատյաններում ղարաբաղյան հիմնահարցի քննարկումը տխուր հետևանքներ չի ունենա հայերի համար, ինչպես ամեն անգամ, երբ միջազգայնացվել է հայոց հարցը, պարոն Առուշանյանը ասաց, որ ԼՂՀ պատվիրակությունը Հռոմի նիստին մասնակցում էր «երկաթե շերեփով» (ամենայն հավանականությամբ նկատի ուներ Մարտակերտի ռազմաճակատում ունեցած հաջողությունները): Պարոն Առուշանյանը նշեց, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ՝ 80 տոկոսով, ԼՂՀ օգտին է: Նա նշեց նաև, որ ՀՀ պատվիրակությունն էլ է հավանություն տվել փաստաթղթին, հանգամանք, որ խոսում է ՀՀ և ԼՂՀ քաղաքականությունների մոտեցման մասին:

Ի դեպ, մամլո ասուլիսը տեղի էր ունենում մինչև փաստաթղթի մասին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշում ընդունելը: Իսկ վերջինս եկավ այն եզրակացության, որ ոչ մի խոսք չի կարող լինել պարոն Առուշանյանի նշած 80 տոկոսի մասին և ավելի զուսպ վերաբերմունք արտահայտեց:

Մասնավորապես, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը սուր քննադատության ենթարկեց վերոհիշյալ փաստաթուղթը:

– ԼՂՀ-ի համար սկզբունքա­յին կարեւորություն ունեցող հար­ցերը մեր պատվիրակությունը չի կարողացել լուծել։ Դրանց մեջ կարեւորվում են հատկապես հետեւյալները. մեր պատվիրակության կարգավիճակի որոշումը, «կոնֆ­լիկտի գոտի» տերմինի, նրա տարածքների սահմանների հստակեցումը, մեր պատվիրակության եւ նիստում ներկա գտնվող, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական հա­մայնքի ներկայացուցիչների տարբերակումը։ Ի դեպ, ԵԱՀԽ-ն իր հայտարարություններում մեզ եւ վերոհիշյալ համայնքին իրավունք­ների հարցում հավասարեցնում է։

Փաստաթուղթը ԼՂՀ-ի հա­մար դրական ոչինչ չի պարունա­կում, ավելին՝ նրա իրականացումը հղի է ԼՂՀ–ի համար ծանր հետեւանքներով։ Արդեն իսկ «Մանդատային դրույթների…» նախա­բանում կան արտահայտություն­ներ, որոնք ԼՂՀ-ին զրկում են այդ նիստում որեւէ կարզավիճակ ձեռք բերելու իրավունքից։ Օրինակ, «շահագրգիռ կողմերի» կամ «կրա­կի դադարեցումը պահպանող» կողմերի հիշատակումները չեն պարտադրում ազգային եւ միջազ­գային իրավունքի տեսակետից որեւէ կարգավիճակի ճանաչում»։ Հենց այս արտահայտությամբ ԵԱՀԽ-ն, փաստորեն, բացառում է ԼՂՀ-ի գոյությունը։ Եվ ԵԱՀԽ-ի ամբողջ հետագա աշխատանքը ըն­թանում է՝ նկատի ունենալով միայն երկու պետությունների՝ Հայաստանին եւ Ադրեջանին։ Իսկ դա այն է, ինչին ձցտում Էը Ադըբեջանը՝ քննարկվող պրոբլեմի շըջանակներից հանել Լեռնային Ղարաբաղը եւ կոնֆլիկտը ներկայացնել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սգրեսիա։

Երկրորդ. մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պետականորեն ագրեսիա է կատարում ԼՂՀ-ի դեմ եւ ԼՂՀ-ն պետականորեն պաշտպան­վում է այդ ագրեսիայից։ Հետեւապես՝ երկու պետությունների ամբողջ տարածքը կոնֆլիկտի գոտի է։ Սա մեր սկզբունքն է։ Իսկ ըստ փաստաթղթի ստացվում է, որ մեր պատվիրակության հավանությամբ այդ տերմինը այլ իմաստ է ստա­ցել եւ դիտվում է որպես «ռազմա­կան գործողությունների գոտի»։ Փաստաթղթում գրված է. «Դի­տորդների առաջավոր խումբը կգործի կոնֆլիկտի գոտիներում, ԼՂ-ում եւ ԼՂ-ից դուրս, Հայաս­տանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությամբ կոնֆլիկտի գոտինե­րում»։ Պարզ տրամաբանությամբ ստացվում է հետեւյալ պատկերը. եթե այսօր Կուբաթլիի շրջանից ռմբակոծում են Գորիսի շրջանը, ուրեմն Գորիսի եւ Կուբաթլիի շր­ջանների սահմանը կոնֆլիկտի գո­տի է։ Իսկ եթե վաղը չռմբակոծեն՝ կոնֆլիկտի գոտի չէ… Ամենամեծ վտանգն այն է, որ զինադադարի, ռազմական տեխնիկայի սառեցման մասին բոլոր որոշումները վերա­բերում են միայն կոնֆլիկտի գոտուն, որի սահմանները փաս­տաթղթում հստակ որոշված չեն։ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների շրջանից հետ քաել իր ուժերը, հզոր բռունցք կազմել եւ երբ ԼՂՀ ամբողջ տարածքում, որը կոնֆլիկտի գոտի է համարվում, կոնսերվացված կլինի ամբողջ զինուժը՝ անսպասելի ջախջախիչ հարված հասցնել: Այնպես որ, եթե «կոնֆլիկտի գոտի» տերմինը չվերաբերվի ԼՂՀ եւ Ադրբեջանի ամբողջ տարածքին, մենք իրավունք չունենք համաձայնել։

– ԼՂՀ պատվիրակության ղե­կավար պարոն Առուշանյանը պն­դում էր, որ մենք կարող ենք ռազ­մական գործողությունների դադա­րեցման մասին փաստաթուղթը ընդունել ընդհանրապես, իսկ տեր­մինների, կետերի առանձին քն­նարկման ժամանակ չհամաձայնել առաջարկված տարբերակին։ Հա­կառակ դեպքում, ըստ նրա, մեզ կարող են մեղադրել խաղաղութ­յուն հաստատելու ԵԱՀԽ–ի ջանքերը վիժեցնելու մեջ։

– Ես սկզբունքորեն համա­ձայն չեմ այդպիսի կարծիքի հետ։ Հնարավոր չէր մեզ մեղադրել, եթե մենք ճիշտ պահանջներ ներկա­յացնեինք։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ադրբեջանը պետական մակար­դակով է պատերազմ մղում։ Կան միջազգային օրենքներ, որոնք մեր օգտին են աշխատում, բայց, ցավոք, մենք չենք օգտագործում։ Ցանկացած պետություն, իր հռչակման պահից, համարվում է միջազգային իրավունքի սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ ճանաչվե՞լ է այլ պետությունների կողմից, թե ոչ։

– Եղած տարաձայնություն­ները հարցը չե՞ն տանում փակուղի։ Եթե այո՝ ո՞րն է ելքը։

– Ոչ։ Ելքը այն է, որ մենք պետք է ցանկացած ձեւով՝ զենքի թե իրավունքի ուժով պաշտպանենք մեր պետությունն ու ժողովրդի իրավունքները։ Երբ դիվանագի­տությունը ստիպում է զենք վերց­նել, ուրեմն այն հանցագործ դի­վանագիտություն է։ Ճիշտ չէ, երբ քո դիվանագիտությամբ փակում ես քո բնական դաշնակցի ճանա­պարհը։ Եվրոպան եւ Ռուսաստա­նը տարբեր քաղաքական շահեր ու­նեն։ Ռուսաստանի շահերը այս տարածաշրջանում այսօր չեն հա­կասում մեր շահերին, իսկ ԵԱՀԽ– ի մի շարք պետությունների շահերը հակասում են։ Հռոմում թույլ տված սխալ­ները միայն դժվարացնում են մեր նպատակին հասնելը, բայց չես կարող մեզ կասեցնել. իր կամքի ուժը ցուցադրելու է, իր հարցը լու­ծելու է ժողովուրդը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives