October 1, 2020

Սահմաններում նորից անհանգիստ է

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Մարտի լույս 12-ի գիշերը սրվել է իրավիճակը Կրասնոսելսկում։ Ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ամբողջ գիշերվա ընթացքում հա­կառակորդը հրետակոծության է ենթարկել Կրասնոսելսկի շրջանի Ներքին Ճամբարակ եւ Վահան գյուղերն ու հայկական ինքնապաշտպանական դիրքերը։

Մարտի 12-ի ընթացքում դիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել Իջեւանի շրջանի Վազաշեն գյուղում։

Երկու դեպքում էլ տուժած­ներ չկան։

Հանրապետության սահմանամերձ մյուս շրջաններում վի­ճակն անփոփոխ է։ Պահպանվում է հարաբերական անդորրը։

Իսկ ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը՝ մարտի լույս 12-ի գիշերը մարտական գործողությունների գոտում օպերատիվ իրավիճակի արտակարգ փոփոխություններ չեն եղել։

Միեւնույն ժամանակ հայտնվում է, որ հակառակորդը Մարտակերտ ավանին լրացուցիչ կենդանի ուժ եւ տեխնիկա է մո­տեցրել։

Հայկական կողմից զանգվածային հրատակոծման են են­թարկվել Ֆիզուլու շրջանի բնակավայրերը։ Պատասխան կրակով լռեցվել են հակառակորդի կրա­կակետերը։ Անհանգիստ է եղել եւ հյուսիս-րեւմտյան սահմաննե­րում։

Մարտի 11-ին, ժամը 15– ին, հայկական հրետանին սկսել է գնդակոծել Ղազախի եւ Գետաբեկի շրջանների տարածքները։

Գետաբեկի Նովոիվանովկա գյուղում, որտեղ ռուսներ են ապ­րում, ավերվել է մի տուն եւ վի­րավորվել մեկ բնակիչ։ Ռազմա­ճակատի մյուս հատվածներում գիշերը հանգիստ է անցել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives