May 17, 2021

Սադրանքները շարունակվում են

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.

Գորիսի և Կապանի մեր թղթակիցները հայտնում են, որ փետրվարի 16-ին Ադրբեջանի Կուբաթլիի շրջանի կողմից հրետակոծվել է Կապանի Դավիթ-Բեկ գյուղը: Կապանից օգնության հասած երկրապահ ջոկատների մարտիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը տևել է ողջ օրը: Գյուղում մասնակի փլվածքներով վնասվել է 12 տուն: Վիրավորվել են մարտիկներից 2-ը:

Հաջորդ օրը, փետրվարի 17-ին, Կապան-Գորիս ճանապարհահատվածում, ճանապարհի անվտանգությունը ստուգելիս վաշտի և ՆԳ բաժնի ջոկատի մարտիկները ենթարկվել են գնդակոծության: Փոխհրաձգությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր: Վիրավորվել են վաշտի երկու մարտիկներ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում: Երեկոյան կռվողներին օգնության են հասել նաև Սիսիանի երկրապահները և ջոկատները ռմբակոծության են ենթարկել Կուբաթլիի շրջանի Չարդախլու, Թարավլու և Էյլի գյուղերը: Ադրբեջանական կողմը լուրջ վնասներ է կրել:

Գորիսի ՆԳ բաժնի պետի տեղակալ Ս. Առաքելյանը նշում է, որ տեղի ունեցածը չի կարելի պատահական երևույթ համարել. «Կուբաթլիի ՆԳ բաժնի ներկայացուցիչները, որի պետ Հուսեյնովը հայտնի է իր բացահայտ հակահայ կեցվածքով, միշտ խուսափել են մեր նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին մասնակցելուց»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives