November 2, 2024

Ռուս-ադրբեջանական բանակցությունները անհաջող են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ

Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայում օրերս կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունները դրական են գնահատվում ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Բաքվում մամուլի ասուլիսում Ալիևը հերքեց այն հաղորդագրությունը, թե իբր Մոսկվայում կողմերը պայմանավորվել են ռուսական զորքի Ադրբեջան վերադարձի մասին: Ըստ նրա, խոսքը գնացել է միայն ռուսական գործոնի շրջանում ակտիվացնելու մասին: Ալիևը քննադատեց միջազգային կազմակերպությունների գործունեությունը հակամարտության խաղաղ կարգավորման առումով: Նա կարծիք հայտնեց, որ ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ ԵԱՀԽ-ն դեռ չեն մշակել միասնական մոտեցում հարցը կարգավորելու համար: Միևնույն ժամանակ ադրբեջանական ղեկավարն ասաց, որ Ադրբեջանում գնահատվում են միջազգային կազմակերպությունների ջանքերը և ապագայում էլ պատրաստ են համագործակցելու դրան հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives