October 20, 2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեծ հույսեր ունի

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ–ում կայացած բրիֆինգում ներկա­յացվել է հայտարարություն Լեռ­նային Ղարաբաղի շուրջ։ Այնտեղ մասնավորապես ասվում է. « Ռուսաստանը խիստ անհանգստա­ցած է ղարաբաղյան հակամար­տության գոտում զարգացող իրադարձություններով: Հատկապես տագնապալի է իրավիճակը Ադրբեջանի   հարավ-արևմուտքում։ Ղարաբաղի հայերի առաջխաղա­ցումն այս շրջանում պատճառ դարձավ խաղաղ բնակչության շր­ջանում տարածվող խուճապի և փախստականների նոր ալիքի։

Մենք էական ջանքեր ենք թափում միջնորդական օգնություն ցուցաբերելու և հանգուցալուծման փոխադարձաբար ընդունելի տար­բերակ գտնելու համար։ Դա, իհարկե, բարդ և նուրբ գործընթաց է, հաշվի առնելով փո­խադարձ անվստահության այն աստիճանը, որ ստեղծվել է հակա­մարտության տարիներին։ Այս նպատակով օգոստոսի 24-ից անմիջականորեն տարա­ծաշրջանում է գտնվում ՌԴ նախագահի անձնական ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ.Կազիմիրովը, որը երեկ ողջ օրն անց է կացրել մարտա­կան գործողությունների գոտում։ Նա կլինի նաև Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում։ ՌԴ արտգործնախարարությունը համոզմունք է հայտնում, որ առաջիկա ուղիղ շփումների ըն­թացքում կհաջողվի թոթափել կու­տակված խնդիրների բեռը։

Օգոստոսի 30-ից Մոսկվայում կկայանա ԵԱՀԽ Մինսկի խմ­բի հանդիպումը, ուր կքննարկվեն ՄԱԿ-ի ԱԽ 822 և 853 բանաձևերի իրագործմանն ուղղված «ժա­մանակացույցի» գործադրմանն առնչվող հետագա ծրագրերը։ ՌԴ ԱԳՆ-ն մեծ կարևորություն է տալիս Մինսկի խմբի այդ հանդիպմանը, որն առաջին ան­գամ անցկացվում է Հռոմի սահ­մաններից դուրս, և հույս է հայտ­նում, որ դրա ընթացքում կհաջողվի զգալիորեն առաջ գնալ Ղարաբա­ղի հակամարտության կարգավոր­ման հարցում»։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives