October 27, 2020

Ռուսաստանը Թուրքիային զենք է վաճառում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Թուրքիայի ՆԳ նախարար Իսմեթ Սեզգինը եւ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալբերտ Չերնիշեւը ստորագրեցին Ռուսաստանի կողմից Թուրքիային զենք վաճառելու մասին համաձայնագիր։ Ստորագրման արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Սեզգինը հայտնել է, որ ըստ համաձայնագրի, Թուրքիան կստանա 25 միավոր զրահամեքենա, երկարափող զենք, ինքնաձիգներ։ Վաճառվող զենքի խմբաքանակի ընդհանուր արժեքը կկազմի 75 միլիոն դոլար. 60 միլիոնը կմարվի թուրքական («Էսքիմ բանկի») կողմից՝ Ռուսաստանին տրամադրված վարկի հաշվին, իսկ մնացած 15-ը՝ կվճարվի կանխիկ։

Նախարարը նաեւ նշեց, որ զենքերը կտրամադրվեն ոստիկանության գլխավոր հրամանատարությանը։ Իր հերթին, ՌԴ դեսպանը հույս հայտնեց, որ հետագայում եւս երկու երկրների միջեւ համագործակցությունը փոխշահավետ կլինի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives